Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի անաղարտության պահպանման օր: Արդեն 5-րդ տարին է, որ Հայաստանի Ազգային գրադարանը բազմաբնույթ միջոցառումներով նշում է տոնը:
Բացի փետրվարի 21-ի միջոցառումներից, տարվա ընթացքում Ազգային գրադարանը գրքերի շնորհանդեսների, հանդիպումների, քննարկումների միջոցով անդրադառնում է լեզվի անաղարտության պահպանման խնդրին:
Այդ շրջանակներում գրադարանում կազմակերպված միջոցառումներից ուշագրավ էին Արտեմ Սարգսյանի ՙՀայոց լեզվի բարբառային ատլաս՚-ի, Լևոն Լաճիկյանի ՙՆերբող Մայրենիին՚, Վաչագան Սարգսյանի ՙՀայերենը ափի մեջ՚, բեյրութահայ Սարգիս Կիրակոսյանի ՙՕրհներգություն մեծասքանչին՚, Լալիկ Խաչատրյանի ՙՀետաքրքրաշարժ լեզվաբանություն՚, Երջանիկ և Սուսաննա Գևորգյանների ՙՀեռուստառադիոեթեր. լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն՚ գրքերի շնորհանդեսների կազմակերպումը:
Հայկական գրադարանային ասոցիացիան ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթի ընթացքում մեկ օր նվիրվում է մայրենի լեզվի օրվան, որի ընթացքում տեղի են ունենում հանդիպում դպրոցականների հետ, ներկայացվում է ՙԳիրքը և ես՚ ստեղծագործական շարադրությունների ժողովածուն: Դպրոցականներին գրողները նվիրում են իրենց գրքերից:
Հայաստանի Ազգային գրադարանում փետրվարի 21-ին տեղի ունեցած միջոցառումը ևս նպատակ ուներ լեզուն աղավաղումներից զերծ պահել, մատաղ սերնդի մեջ ամրապնդել սերը մայրենիի նկատմամբ:
Գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը բացման խոսքում խոսեց մայրենի լեզվի կարևորության մասին:
-Մենք այսօր կանգնած ենք մարտահրավերների առաջ և հայոց լեզվի մաքրության պահպանման խնդիր ունենք: Մայրենիի անաղարտության պահպանումը, լեզվի զարգացումը հայ ազգի համար կարևոր նշանակություն ունի,-ասաց Ռ.Ղազարյանը:
Պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը հայերենին նվիրված շատ գրքերի հեղինակ է: Նա ողջունեց մայրենիի օրը, սակայն մյուս կողմից էլ նշեց, որ միայն մեկ օրով չպետք է սահմանափակվենք լեզվի խնդիրներին անդրադառնալով: Տարվա բոլոր օրերը պետք է լինեն մայրենի լեզվի օրեր:
-Մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում մենք այսօր շատ անելիքներ ունենք: Վիճակը գնալով ահագնանում է: Այս խնդիրները լուծելու համար պետական հոգածություն է անհրաժեշտ: Տիրապետող է դարձել փողոցային բարբառը, որը սկսել է հնչել նաև հեռուստաէկրաններից:
Ուսուցողական պետք է լինի պետական այրերի ելույթները, որոնք սակայն հնչում են կրկին լեզվական աղավաղումներով: Արևելահայերենը վտանգված է Հայաստանում,- ասաց Ռ.Սաքապետոյանը` կոչ անելով համապատասխան մարմիններին` որոշակի քայլեր ձեռնարկել լեզվական խնդիրների լուծման ուղղությամբ:
Վաչագան Սարգսյանը դասագրքերի հեղինակ է: Նա նշեց, որ երեխաների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել իր կազմած դասագրքերը, այբբենարանները, բազմաբնույթ խաղերը:
Լեզվի կարևորության մասին խոսեցին բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանը, բանաստեղծ Վարդան Վանատուրը:
Լեզվի մասին ասույթներ և բանաստեղծություններ ներկայացրին Երևանի Մ.Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցի սաները:
Օրվա բանախոսները նշեցին, որ այս ոլորտում մեծ խնդիր է նաև օտարալեզու դպրոցների բացումը:
Ռ.Սաքապետոյանի այն մտահոգությանը, որ այսօր չեն կարդում կամ քիչ են կարդում, Ռաֆիկ Ղազարյանը պատասխանեց, որ այսօր գրադարանները չեն համալրվում նոր գրականությամբ, այս պայմաններում ի՞նչ պետք է կարդան, ինչքան կարող են կարդալ նույն գրքերը:
-Այսօր մենք գրադարաններից ահազանգ ենք ստանում այն մասին, թե երիտասարդներին, ընթերցողներին ինչքա՞ն կարող ենք ասել, թե գրադարանում նոր գիրք չկա,-ասաց Ռ.Ղազարյանը:
Գոհարինե Ջուլհակյան

No comments:
Post a Comment