«ԱԶԳ», 22-02-2011- Ադրբեջանական քարոզչամեքենան հաջողացնում է գտնել այնպիսի «փորձագետ-գիտնականների», որոնք ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են ադրբեջանական տեսակետը` առանց վարանելու դրանք «անկախ» պիտակելով:
Հերթական այդպիսի մի «մասնագետի աշխատություն» փետրվարի 16-ին ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների «էլլիոթ» դպրոցում ներկայացրել է գերմանացի «իրավաբան» Հեյքո Կրուգերըՙ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը. իրավական վերլուծություն» խորագրով գրքի շնորհանդես-քննարկման տեսքով: Այս քննարկումը կազմակերպել էին Վաշինգտոնի Ադրբեջանական ուսումնասիրությունների կենտրոնը եւ «Էլլիոթ» դպրոցը համատեղ: Քննարկմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության եւ ԼՂՀ գրասենյակի ներկայացուցիչները, նաեւ Վաշինինգոտնի հայկական կազմակերպությունները:
Միջոցառմանը Կրուգերը ներկայացրել է իր գրքի դրույթները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նախապատմության հիմնահարցի իրավական ասպեկտների սեփական, իսկ ավելի ճիշտ` ադրբեջանական մեկնաբանությունը: Կրյուգերի ելույթից հետո հերքումների ու մեկնաբանությունների իրենց հատվածն են ներկայացրել Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչները, ներկաների համար հստակեցնելով, որ Կրուգերի վերոնշյալ գիրքը միանգամայն կողմնակալ աշխատություն է ադրբեջանական քարոզչության արդյունք:
Հայկական կողմի ներկայացուցիչների խոսքով, ներկայացված գրքում մատուցվում է Ադրբեջանի եւ ոչ թե միջազգային մասնագետի մոտեցումը, այն դեպքում, երբ հենց իրավական ասպեկտները ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթնացում աներկբա հայանպաստ են:
Միջոցառման մասնակիցները ներկայացրել են ղարաբաղյան հիմնախնդրի ծագման պատմությունը, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ դրա հետեւանքները, ադրբեջանական այսօրվա իշխանավորների ռազմատենչ եւ արկածախնդիր քաղաքականությունը, բացահայտ կեղծիքներ տարածելու փաստերը:
Հայկական կողմը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաեւ այն հանգամանքը, որ գերմանացի «իրավաբանը» խեղաթյուրել է անգամ մեջբերումները: Երբ միջոցառմանը ներկայացվել են մեջբերումների իրական օրինակներից հատվածներ, հստակ է դարձել, որ գերմանացի իրավաբանի աշխատության պարագայում գիրքն ավելի շուտ կարելի է ադրբեջանական կոչել:
Հասկանալի է, որ Ադրբեջանի տնօրինած ռեսուրսների պարագայում դժվար է կանխել այսօրինակ «աշխատությունների» ի հայտ գալը, ինչին ականատես ենք լինում ուզածս միջազգային հավաքի ժամանակ տարբեր անկյուններից սեղաններին հայտնվող ադրբեջանական գրականության առատության առումով: Սակայն թերեւս ժամանակին արձագանքն էլ այսպիսի դեպքերում հնարավորություն է ստեղծում փարատելու ադրբեջանական ապատեղեկատվության թողած տպավորությունը: Բայց միշտ չէ, որ անգամ արձագանքն է լինում ժամանակին...
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment