«Աազատություն» 18-2-2011- Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, իշխանական կոալիցիան երեկ ստորագրած հուշագրով վերածվեց ընտրական դաշինքի:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իր վերարտադրությունը շատ դժվար է լինելու եւ դաշինք կազմելով փորձում է պահել իշխանությունը:
Անդրադառնալով հուշագրում տեղ գտած այն ձեւակերպումներին, թե կոալիցիոն ուժերը նպատակ չունեն կոալիցիայի ներսում ուժերի փոխհարաբերակցությունը փոխել եւ որ իշխող ուժերը փորձելու են հաջորդ խորհրդարանում մեծացնել իրենց ներկայացվածությունը, Արմեն Ռուստամյանը այս ամենը աբսուրդ որակեց:
«Այսօր այդ նույն կոալիցիոն քաղաքական ուժերը հարյուրից ավել պատգամավոր ունեն: Այսինքն` էլ որտե՞ղ աճեն, ո՞ւմ հաշվին աճեն: Այսինքն` այս երկրում ընդհանրապես ընդդիմություն չլինի: Սա քաղաքական դաշտի ամբողջական մոնոպոլիզացիայի խնդիր է, որ լուծվում է», - կարծիք հայտնեց Դաշնակցության ներկայացուցիչը:
«Հանրապետականի», «Բարգավաճ Հայաստանի» եւ «Օրինաց երկրի» երեկ ստորագրած հուշագիրը սուր քննադատության ենթարկեց նաեւ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Այս պայմանագրի ստորագրումը համարում եմ խիստ բացասական մեր քաղաքական դաշտի համար, որովհետեւ սրանով իշխանության դաշտում ստեղծվում է դիկտատուրա, տոտալիտարիզմ, որից չի շահելու մեր ժողովուրդը, չի շահելու մեր քաղաքական դաշտը», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը:
Դաշնակցությունն այսօրվանից սկսում է ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում: Առաջիկայում կուսակցությունը ծրագրում է ակտիվ հանդիպումներ ունենալ հասարակության բոլոր շերտերի հետ` բացատրելով, որ իրենց ձայները վաճառելով, կամ տանը նստելով եւ ընտրություններին չմասնակցելով, ընտրակեղծիքների դեմ չպայքարելով, միմիայն նպաստում են իշխանությունների վերարտադրությանը:
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի համոզմամբ այսօրվանից մեկնարկող իրենց շարժումը առավել կարեւորվում է իշխանական դաշտում ձեւավորված դաշինքի ֆոնի վրա:
«Հիմա ընդդիմությունը, բնականաբար, պետք է այս ամեն ինչից եզրակացության գա: Կա հստակ իշխանական բեւեռ: Ընդդիմության գործն է ըստ էության հեշտանում, որովհետեւ պայքարի կողմերը պարզ են, մնում է, որ ընդդիմությունը կարողանա, մարտավարական ճիշտ մոտեցումներ որդեգրելով, ստեղծված իրավիճակում ավելի ճիշտ կողմնորոշվի, ժողովրդին ճիշտ կողմնորոշի, որ հստակ լինի` ովքեր որ դժգոհ են հենց այդ բլոկին պետք է ձայն չտան», - պարզաբանեց Արմեն Ռուստամյանը` հավելելով. - «Այս է խնդիրը: Առնվազն պետք է դրան հասնենք: Իսկ դրա համար ընտրողները պետք է նախ իրենց ձայնը կարեւորեն: Մեզ համար` այս շարժման համար, կապ չունի, թե ով ո՞ւմ վերջում ձայն պիտի տա: Դա ամեն ընտրող թող իր համար որոշի»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Դաշնակցությունը հնարավոր համարո՞ւմ է ընտրական իրավունքի պաշտպանության հարցում համագործակցել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց` «բոլորի հետ ենք հնարավոր համարում, բոլորի»:

No comments:
Post a Comment