News.am. 18-2-2011- Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը չի բացառում հայ-ադրբեջանական նոր պատերազմը:
«Ես չեմ բացառում պատերազմը։ Կարող է հայ-ադրբեջանական ընդհարում սկսվել ե՛ւ որպես վերեւից իջեցվող քաղաքական որոշում, ե՛ւ որպես փոքրիկ, տեղային բախման շղթայական ռեակցիա։ Սակայն կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ մոտ ապագայում պատերազմ չի սկսվի։
Ադրբեջանական բանակը տանուլ կտա այդ պատերազմը, եւ ադրբեջանցիները գիտեն այդ»,- «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում ասել է նա:
Արդրադառնալով հայկական եւ ադրբեջանական բանակների համեմատությանը, Մ. Հարությունյանն ասել է. «Խորհրդային բանակը Հայրենական պատերազմից տասնամյակներ անց վայելում էր հաղթանակի փառքն ու ոգին, նույնիսկ հիմա մեր բանակը Հայրենական պատերազմի հաղթանակի ժառանգորդն է՝ ի դեմս մեր հայրերի, պապերի հերոսության ու սխրանքների։ Այսինքն՝ ե՛ւ հաղթողի հոգեբանությունը, ե՛ւ պարտվածի ախտանիշը շատ կենսունակ են։ Եթե դու ինքդ պարտվել ես, զրկվում ես զինվորիդ «պիտի հաղթես» ասելու բարոյական իրավունքից։ Եթե դու պարտվել ես, փախել ես մարտադաշտից, հերոսության, ինքնազոհության կոչերդ լսողների հոգում արմատ չեն գցում, ծիլ չեն տալիս։ Մի դիպուկ օրինակ բերեմ. Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւը պատերազմի ժամանակ իր զորքով բախվել է մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած զորքին։ Աբիեւի զորքը ջախջախվել, Աբիեւը փախել է Սեյրան Օհանյանի առաջ։ Հնարավոր պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանի բանակը պիտի կրկին հանդիպի Աբիեւի բանակին։ Սա արդեն կես հաղթանակ է մեզ համար։ Մեր ազգային հերոսները պատերազմում հաղթած հերոսներ են, որոնց թափած արյունը իմաստավորված է։ Ադրբեջանի ազգային հերոսները տանուլ տված պատերազմի հերոսներ են։ Տանուլ տված պատերազմի հերոս կլինի՞։ Այդ երկիրն այսօր հերոսներ չունի»:
Նրա խոսքով, բարոյահոգեբանական մթնոլորտը Ադրբեջանի բանակում անմխիթար է, սպանությունների քանակով մի քանի անգամ գերազանցում են մեզ։ «Ադրբեջանի բանակում իշխում է «մահակի կարգապահությունը»։ 21-րդ դարում մահակով կարգուկանոն չես հաստատի։ Այսինքն՝ ռազմական բյուջեն ամենազոր չէ, խնդիրներ կան, որոնք գումարով չեն լուծվում։
Մենք ուժեղ ամրաշինական կառույցներ ենք ստեղծել առաջնագծում։ Այդ պատնեշը հաղթահարելու համար Ադրբեջանը այնպիսի մեծ կորուստներ կունենա, որ ուժերի հարաբերակցությամբ էապես կզիջի մեզ։ Իսկ մեր դիրքային առավելությո՞ւնը. սա նույնպես Ադրբեջանը հաշվի է առնում։ Մի խոսքով, Ադրբեջանը զինվում է ու սպասում այն պահին, երբ ինքը մեզնից առավելություն կունենա։ Պատերազմի ճանապարհը փակելու միակ ձեւը ադրբեջանցիներից ուժեղ լինելն է։ Այնուամենայնիվ, մինչ օրս Ադրբեջանն իր ռազմական բյուջեով ու արտերկրում կրթված սպաներով չի փորձել հետ բերել կորցրածը։ Մեր ժողովուրդն ու բանակը Ադրբեջանին ոչ մի հնարավորություն չեն տա, վստահ եղեք։ Նրա քաջությունը հոխորտանքից այն կողմ չի անցնի»,- նկատել է նախկին նախարարը:

No comments:
Post a Comment