Tuesday, February 15, 2011

Ֆիլիպ Քրուլի. ԱՄՆ–ն շարունակելու է շփումները Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Tert.am.15-2-2011- Միացյալ Նահանգները շարունակելու է շփումները Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հերթական ճեպասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։
Ի պատասխան այն հարցին, թե «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ–թուրքական գործընթացը մահացել է։ Սակայն Միացյալ Նահանգները մեծ ջանքեր է գործադրել այդ գործընթացի համար։ Ինչպիսի՞ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել», Քրոուլին հայտարարել է.
«Ամիսների ընթացքում մենք տեսանք, որ այդ գործընթացում խոչընդոտներ կան։ Մենք շարունակելու ենք շփումները Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և կտեսնենք, թե ինչպիսի առաջընթաց կկարողանանք ապահովել գործընթացում»։

No comments: