Tuesday, February 15, 2011

Աբդուլլահ Գյուլը կոտրել է իրանցիների արժանապատվությունը` աղամանը

Panorama.am. 15-2-2011- «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իրան կատարած հնգօրյա այցից և իրանական հյուրասիրությունից այնքան է ոգևորվել, որ իրեն իրավունք է վերապահել ընթրիքի ժամանակ կոտրել հյուրընկալող կողմի արժանապատվությունը` աղամանը»:
գրում է իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը:
Թուրքիայի նախագահի` Իրան կատարած այցի այլ մանրամասներ ներկայացնելուց հետո աղբյուրը նշում է, որ Աբդուլլահ Գյուլը մամլո ասուլիսի ընթացքում խոսել է դիվանագիտական կանոններին չհամապատասխանող լեզվով:
Նշենք, որ երեկ հնգօրյա այցով Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպումներ է ունեցել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Այսօր մեկնել է Իսֆահան, նախատեսված է, որ Գյուլը կայցելի նաև Իրանի հյուսիսային Արևելյան Ազերբայջանում գտնվող Թավրիզ քաղաք:

No comments: