Tuesday, February 15, 2011

Գյուլը կոչ է արել ԱՄՆ-ին խաղաղության հարկադրել Իսրայելին

Diplomat.am. 15-2-2011- Եթե ԱՄՆ-ն շահագրգռված է Մերձարևելյան տարածաշրջանում խաղաղության և կայունության մեջ, ապա պետք է խաղաղության հարկադրի Իսրայելին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
«ԱՄՆ-ն պետք է իր բոլոր ջանքերը ուղղորդի անկախ և դեմոկրատական Պաղեստինյան հանրապետություն ստեղծելու համար: Ոչ ոք չպետք է անմասն մնա պաղեստինյան ժողովրդի ողբերգությունից` այդ թվում նաև ԱՄՆ-ն և այլ մեծ երկրները: Ես այդ հարցում շատ եմ հույս դնում նախագահ Օբամայի վրա` հակառակ դեպքում այդ տարածաշրջանը կրկին կարող է վերածվել լարվածության օջախի», - ասել է նա:

No comments: