Tuesday, February 22, 2011

Բողոքի ցույց` Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև

Իրանում ապրող ադրբեջանցի կանայք բողոքի ցույց են կազմակերպել Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև` պահանջելով վերացնել դպրոցներում հեջաբի արգելման մասին որոշումը:
Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Բողոքի ցույցի ժամանակ ադրբեջանցի կանայք վանկարկել են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «Հարգեք մեր համոզմունքները» կարգախոսները:
Հիշեցնենք, որ օրերս Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև էլ բողոքի ցույց էին կազմակերպել իրանցի աշակերտներն ու ուսանողները, որոնք Ադրբեջանի առաջին տիկին Մեհիբան Ալիևային ուղղված նամակի հետ միասին Ադրբեջանի հյուպատոսարան էին հանձնել նաև նամազ անելու համար նախատեսված քող:

No comments: