Panorama.am. 21-2-2011- «Ադրբեջանական լրատվամիջոցներում իրենց բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետևանք լինել ինչպես բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների հետևանքով գրանցված զոհերի»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, համաձայն որոնց, հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ՝ Panorama.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը:
«Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»,- ասաց ՊՆ խոսնակը:

No comments:
Post a Comment