Wednesday, February 2, 2011

Ես ձեզ կասեմ, թե ինչպես լուծել ԼՂ հիմնախնդիրը. Միխայիլ Լեոնտև

HayNews.am. 1-2-2011- Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Միխայիլ Լեոնտևն ադրբեջանական Vesti.az գործակալության հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մասին: Նրա կարծիքով ներկա իրավիճակում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն ուղղակի անհնար է: Միջնորդները ոչ մի դերակատարություն չունեն խնդրի լուծման հարցում: Այսինքն` դերակատարություն ունեն, սակայն ոչ թե խնդրի լուծման, այլ սեփական երկրների շահերը ներկայացնելու առումով»:
«Մնում է պատերա՞զմը»,-ոգևորվել է ադրբեջանցի լրագրողը:
«Ի՞նչ պատերազմ, ինչի՞ մասին եք խոսում: Դուք հասկանում եք` ինչ ողբերգություն կլինի բոլորի համար: Այդ կոնֆլիկտին կմիանան աշխարհի բազմաթիվ երկրներ և կողմեր: Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես կարելի է լուծել հակամամարտությունը: Պետք է վերականգնել այն վիճակը, որի ժամանակ չկար հակամարտություն` մեր ընդհանուր երկիրը, որը մենք իբրև այծեր քանդեցինք:Պետք է վերականգնել ԽՍՀՄ-ը»,-հայտարարել է Լեոնտևը:

No comments: