Wednesday, February 9, 2011

Առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահը

- Հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:
Ըստ նրա, առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ինչպես հայտնել է դեսպանը, դրանից հետո տեղի կունենա ՀՀ նախագահի պատասխան այցն Իրան, որտեղ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նովրուզին նվիրված միջոցառումներին: Սեյեդ Ալի Սաղայանը ընդգծել է, որ ակնկալվում են նաև Հայաստանի ու Իրանի խորհրդարանների խոսնակների և այլ պաշտոնյաների փոխադարձ այցերը:
Անդրադառնալով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին՝ դեսպանն ասել է, որ Իրանը թվով չորրորդ առևտրային գործընկերն է Հայաստանի համար: Ըստ նրա, այդ ներուժը հարկավոր է օգտագործել երկու երկրների երկկողմ տնտեսական հարաբերություններում:

No comments: