Օրաթերթը զրուցել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբին Ֆրեյզերի հետ՝ ԼՂ խնդրի վերաբերյալ երեկ հրապարակված զեկույցի շուրջ։-Տիկին Ֆրեյզեր, ի՞նչ արձագանքներ եք ակնկալում հակամարտության կողմերից և ինչպե՞ս կարող է զեկույցն օգնել բանակցային գործընթացին։
-Կարծում եմ՝ շատ կարևոր էր այս զեկույցը պատրաստել հենց հիմա, որովհետև իրավիճակը սահմանի վրա անկայուն էր ամբողջ անցյալ տարվա ընթացքում։ Եվ մենք կարծում ենք, որ հույժ կարևոր է, որպեսզի երկու կողմերն էլ զերծ մնան ռազմական գործողություններից և փոխվստահելի միջոցների դիմեն, որպեսզի սահմանի վրա չսկսվի չնախատեսված պատերազմ։ Սա է զեկույցի նշանակությունը։
Մենք չենք տեսնում այս պահին, որ Բաքուն կամ Երևանը պատերազմ են ծրագրում, բայց մենք անհանգստացած ենք, որ իրավիճակը այնպիսին է, որ կարող է վերահսկողությունից դուրս գալ և ավելի մեծ՝ չնախատեսված պատերազմի վերածվել։ Հույս ունենք, որ կողմերը հաշվի կաոնեն այն խորհուրդները, որ ներառել ենք այս զեկույցի մեջ։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք՝ շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություննեըը շարունակվեն, և կողմերը հնարավորինս շուտ ընդունեն խմբի առաջարկած հիմնական սկզբունքները։ Միջազգային ճգնաժամային խումբը դեռևս 2005-ից սկսած խորհուրդ է տալիս սա անել։
-Ի՞նչ արձագանք եք սպասում Ձեր զեկույցի վերաբերյալ Երևանի և Բաքվի իշխանություններից։
-Զեկույցը հիմնվել է Ադրբեջանում և Հայաստանում անցկացված հարցազրույցների վրա։ Մենք նաև հարցազրույցներ ենք անցկացրել Ղարաբաղում 2009թ.։ Կարծում եմ՝ կողմերը պիտի ուշադրություն դարձնեն իրավիճակի մեր նկարագրությանը, քանի որ այն գրված է չեզոք կողմից։ Մենք չենք փորձում սատարել կողմերից որևէ մեկին։ Մենք փորձում ենք տալ՝ ինչ է կատարվում սահմանի վրա։ Հույս ունեմ, որ կողմերը չեն քննադատի զեկույցը՝ դրա մեջ քաղաքական հաղորդագրություն տեսնելով։ Զեկույցի միակ հաղորդագրությունն այն է, որ կողմերը պիտի թուլացնեն լարվածությունը և պիտի ընդունեն, իհարկե, առաջարկված սկզբունքները։
-Ինչպե՞ս եք գնահատում կարգավորման ներկա գործընթացը. ԵԱՀԿ Աստանայի վեհաժողովից հետո անբացատրելի դադար է բանակցային գործընթացում, նախագահների հանդիպում չի լինում, համանախագաները արդեն երրորդ ամիսն է տարածաշրջան չեն այցելում։ Ձեր կարծիքով, ի՞նչ է կատարվում։
-Բնական է, որ այս դադարն անհանգստացնում է կողմերին, քանի որ կարևոր է ընթացքի մեջ պահել բանակցությունները։ Մինսկի խումբը փորձում է հասնել այն բանին, ոի կողմերն ընդունեն Մադիիդյան սկզբունքները։ Ադրբեջանը 2010թ. ասել է, որ ընդհանուր առմամբ համաձայն է այս սկզբունքներին։ Այժմ անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը՝ բանակցային գործընթացն առաջ տանելու համար։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment