Wednesday, February 2, 2011

Ադրբեջանի ուժային կառույցներն` ընդդեմ իրանական «Սահար» հեռուստաալիքի

Իրանական «Սահար» հեռուստաալիքը, երբ սկսեց ցուցադրել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերը, ադրբեջանական լրատվամիջոցները հանդես եկան հակաիրանական բովանդակությամբ լայնածավալ հրապարակումներով:
Այդ մասին հայտնում է «Սահար» հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Ըստ տեղեկատվության` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Ալի Աբասովը և ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել են, որ համապատասխան գերատեսչությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանի տարածքում հարևան երկրների` մասնավորապես իրանական հեռուստաալիքի հեռարձակումը կասեցնեն:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` վերջերս «Սահար»-ի կասեցման հարցին էր անդրադարձել նաև Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեն, նշելով, որ բացի կասեցումից պետք է արգելափակվի նաև հեռուստաալիքի կայքը:

Ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հակաիրանական հրապարակումներին` իրանական «աթինյուզ.քոմ» կայքը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի «ANS» հեռուստաընկերությունը վերջին շրջանում իր գործունեությամբ միջամտում է Իրանի ներքին գործերին, կեղծ տեղեկություններ տարածելով` տարբեր էթնիկ խմբավորումների շրջանում հակասություններ և անկայունություն է առաջացնում:

No comments: