News.am. 18-2-2011- Դիարբեքիր քաղաքապետ Օսման Բայդեմիրը հայտարարել է, թե չի պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը, որով ինքը պարտավորվում է 30 հազար լիրա (20 հազար դոլար) փոխհատուցում վճարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան հայհոյելու համար։
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Օսման Բայդեմիրը ասել է, թե ինքը հարգում է միշտ արդարության եւ տուժյալի կողքին գտնվող դատարանին։ «Ես չեմ ցանկանում բողոքարկել որոշումը։ Բայց ես նյութական ունեցվածք չունեմ բացի իմ տնից։ Այդ 30 հազար լիրան պետք է պարտքով վերցնեմ, բայց ուրախ կլինեմ, որ այդ գումարը կարողանամ ամսեկան մուծումներով վճարեմ»,-նշել է Դիարբեքիրի քաղաքապետը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 50 հազար լիրա փոխհատուցման համար դատական հայց էր ներկայացրել 2009-ի դեկտեմբերի 24-ին իրեն հայհոյած Դիարբեքիր քաղաքապետ Օսման Բայդեմիրի դեմ։
2009-ին թուրքական իշխանությունների կողմից սկսած քուրդ քաղաքական գործիչների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը տեսախցիկների առաջ բացահայտ հայհոյել էր թուրքական իշխանություններին՝ օգտագործելով հայտնի թուրքերեն հայհոյանքը, որը սկսվում է «ս» տառով եւ օգտագործվում է նաեւ հայկական ժարգոնային բառապաշարում։

No comments:
Post a Comment