Tuesday, February 1, 2011

Իրանի Մեջլիսը անվստահություն հայտնեց ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին

Իրանի Իսլամական խորհրդարանը (Մեջլիսը) այսօր՝ փետրվարի 1-ին, քննարկման դրեց ճանապարների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիի վերավստահության հարցը և նրա բացակայությամբ հանդերձ, 147 դեմ, 78 կողմ և 9 չեզոք ձայներով պաշտոնից հեռացրեց նրան: Այսօրվա նիստին ներկա էին Մեջլիսի պատգամավորներից 234-ը:
Կառավարությունն իհարկե գտնում էր որ Մեջլիսը չպետք է քննարկման դնի անվստահության հարցը դրա համար էլ նիստից բացակայում էր նախարարը, իսկ Խորհրդարանի խոսնակ Ալի Լաարիջանին հիշեցրեց, որ «քննարկման դնելու կամ չդնելու պարագան որոշում է Մեջլիսը եւ ոչ թե կառավարությունը»:
Հիշեցնենք, հունվարի 23-ին Իսլամական խորհրդարանի պատգամավորներից 22-ը պահանջել էին, որ Մեջլիսը անվստահության հարց հարուցի ճանապարհների և հաղորդակցության նախարարի դեմ, սակայն մինչ անվստահության քննարկումը այդ խնդրագրից հրաժարվել էին մի քանիսը, որ գրեթե նրան զորությունից գցում էր, սակայն շուտով այլ պատգամավորներ միացան խնդրագրին եւ լրիվ հուսալքեցին պրն. նախարարին:
Հավելենք, որ ճամբորդական օդանավների անկումը, ճանապարհների եւ մանավանդ մայրուղիների կառուցման ոչ բավարար արդյունքը հիմնական այն հարցերն էին որ նախարարին հասցրին պաշտոնազրկման:

No comments: