Tuesday, February 1, 2011

Էրդողանը՝ Մուբարաքին. «Աշխարհում մեռնել կա»

HayNews.am. 1-2-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել է նաև Եգիպտոսու տեղի ունեցող իրադարձություններին և կոչ հղել այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքին, հայտնում է Milliyet-ը:
«Թունիսի և Եգիպտոսի զարգացումներին ուշիուշով հետևում ենք: Պարոն Մուբարաքին մի անկեղծ խորհուրդ կցանկայի տալ… Մենք բոլորս մահկանացուներ ենք: Բոլորս մահանալու ենք և մեր արած գործերի համար պատասխան ենք տալու, բոլորս էլ հորն ենք մտնում, պետք է մեր լավ գործերով ու մեր թողածով հիշվենք»,-նշել է Էրդողանը Մուբարաքին ուղղված իր կոչում:

No comments: