Saturday, February 26, 2011

Ամենահարուստ իշխանավորների ցուցակը՝ ըստ գերմանական հանդեսի

Tert.am. 26-2-2011- Գերմանական Handelsblatt պարբերականը կազմել է ամենահարուստ իշխանավորների վարկանշային աղյուսակը։
Չնայած որ ժողովրդական ճնշման արդյունքում անսահմանափակ իշխանությամբ օժտված՝ Եգիպտոսի ղեկավար Հոսնի Մուբարաքն ու Թունիսի ղեկավար Բեն Ալին ստիպված եղան հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, այդուհանդերձ մի շարք այդօրինակ բռնակալներ շարունակում են հանգիստ իշխել իրենց երկրներում՝ սեփական ընտանեկան կլանների համար կուտակելով հսկայական կարողություն։

Ստորև նվազման կարգով ներկայացված են այդ բռնակալները՝ իրենց կարողության չափերով՝

1. Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ ալ Սաուդ (ավելի քան 40 մլրդ դոլար)
2. Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաք (մինչև 40 մլրդ դոլար)
3. Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիախ (20 մլրդ դոլար)
4. Աբու Դաբիի շեյխ Խալիֆա բեն Զաեդ ալ Նահայան (15 մլրդ դոլար)
5. Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալի (10 մլրդ դոլար)
6. Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիր (9 մլրդ դոլար)
7. Դուբայի շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մակթում (4,5 մլրդ դոլար)
8. Մարոկոյի թագավոր Մուհամմեդ VI (2,5 մլրդ դոլար)
9. Կատարի շեյխ Համադ բեն Ջասեմ ալ Թանին (2,4 մլրդ դոլար)
10
. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև (1,1 մլրդ դոլար)

No comments: