Panorama.am. 26-2-2011- «ՌԴ հետ ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության զարգացումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնայնություններից մեկը: ՀՀ և ՌԴ անկախությունից ի վեր երկուստեք քայլեր են ձեռնարկվել հարաբերությունների առավել խորացման, նոր հեռանկարային ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ: ՀՀ Նախագահի սանկտպետերբուրգյան աշխատանքային այցը և բանակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության արդի և երկուստեգ կարևորություն ունեցող հիմնական խնդիրներն են: Հաշվի առնելով Հայաստանում տնտեսության հետճգնաժամային կայունացմանն ուղղված հրատապ նախաձեռնությունների անհրաժեշտությունը, սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությունը, ինչպես նաև համաշխարհային գնաճով պայմանավորվող մեր բնակչության սոցիալական հիմնախնդիրները մեղմելուն ուղղված ջանքերը, այս փուլում հատկապես կարևորում եմ մեր սպառողների համար 2011թ. ընթացքում ՌԴ-ից ներմուծվող գազի գները ամփոփոխ թողնելու հարցում ՀՀ Նախագահի ձեռքբերած համաձայնությունը»,- անդրադառնալով ՀՀ նախագահի Սանկտ Պետերբուրգ կատարած այցին և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:Նրա խոսքերով, գաղտնիք չէ, որ բնական գազը բացի կենցաղային սպառումից, մեր երկրի տնտեսության մեջ նաև արտադրական նշանակություն ունեցող հումք է, որի թանկացումը կարող էր ազդել նաև ներքին շուկայում տարբեր ապրանքների և ծառայությունների գնագոյացման վրա:
«Բարեբախտաբար ընթացիկ տարվա համար, այս մասով ևս, հնարավոր կլինի կանխել հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացումները»,- հավելեց պատգամավորը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment