2010 թվականի մայիսին կայացած Մեդվեդեւ-Էրդողան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պետք է անցկացվեր ռուս-թուրքական հասարակական ֆորում: Ֆորումի նպատակն է ընդլայնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային-հումանիտար կապերը: Այսօր Ստամբուլում կկայանա ֆորումի առաջին նիստը: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Պետդումայի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեվը, թուրքականը` հայտնի գործարար Շարիկ Թարան: Նախատեսված է քննարկել համագործակցության հարցեր մշակույթի, կրթության, գիտության, արվեստի, պատմության եւ այլ ոլորտներում:
Friday, February 18, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment