Friday, February 18, 2011

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸՙ ՊԱՏՇԱՃ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

«ԱԶԳ», 18-02-2011 - Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը 13.00-15.00-ն Բեռլինում Սումգայիթյան եղեռնագործության (1988, 27.02-29.02) հիշատակի միջոցառում է անցկացվելու: Նախՙ ԳԴՀ մայրաքաղաքի կենտրոնումՙ Հումբոլտ համալսարանի կենտրոնական շենքի առջեւՙ ցույց եւ հսկում, այնուհետեւՙ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի ավետարանական Լուիզենքիրշեումՙ հոգեհանգստյան պաշտոն, որ կմատուցի համայնքի հովիվ Գնել Գաբրիելյանը: Օրվա բանախոսները երկուսն ենՙ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը եւ Գերմանիայում ԼՂ Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
«Այսօր մեր պարտքն է հիշյալ ոճրագործությունը միջազգային հանրությանը ներկայացնելՙ պահանջելով պատշաճ գնահատական տալ կատարվածին», ասված է ԳԿԽ հաղորդագրության մեջ:
Ան. Հ., Գերմանիա

No comments: