Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի փետրվարի 17-ին ձեռնարկած դիվերսիայի կապակցությամբ։
«Փետրվարի 17-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիան հերթական արկածախնդրությունն էր, որն աչքի ընկավ իր ակնհայտ ապաշնորհությամբ:
Ի սկզբանե ձախողման դատապարտված այս դիվերսիան ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանական բանակի մարտունակության շուրջ հյուսված քարոզչության սնանկության մասին»,- ասել է Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում՝ Ջրաբերդի ուղղությամբ, այսօր առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության:
Ըստ Արցախի ՊԲ–ի տարածած հաղորդագրության՝ հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչը հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:

No comments:
Post a Comment