Aysor.am. 17-2-2011- Ադրբեջանական լրատվամիջոցները օրեր առաջ տարածել էին հաղորդագրություն, թե պաշտոնանկ է արվել Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Էլհան Նուրիևը:
Վերջինս պաշտոնից հեռացվել է մոտ մեկ ամիս առաջ` հունվարի 21-ին, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները «լուրը» հրապարակում են միայն հիմա: Այս մասին հաղորդում է «Ազադլիգը»:
Ադրբեջանական որոշ շրջանակներ կարծում են, որ այս պաշտոնանկությունը կապված է Նուրիևի կատարած վերլուծությունների հետ, որոնք, ըստ այդ նույն շրջանակների, այնքան էլ հաճելի չեն եղել Ադրբեջանի ղեկավարության համար, ավելին` եղել են օբյեկտիվ: Իսկ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու մասին լուրը մեկ ամիս հետո հրապարակելու հիմնավորումը կապված է հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման հետ, այսինքն` ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը հեռացվել է աշխատանքից, որովհետև թաթախված է եղել կոռուպցիայի մեջ:

No comments:
Post a Comment