Tert.am. 26-2-2011- Վաշինգտոնի տարածաշրջանի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները փետրվարի 25-ին Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրել են բողոքի ցույց՝ ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի: Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը, բազմաթիվ հայ երիտասարդներ հավաքվել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև, տարբեր պաստառներ պարզած պահանջել դատապարտել Սումգայիթի ոճիրը:Ցուցարարները վանկարկել են, որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագորությունների համար, անհարժեշտ է պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված և բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել Արցախի ժողովրդի ազատ և անկախ ապրելու ընտրությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment