Panorama.am. 9-2-2011- Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում հաճախակի նկատվող հրադադարի ռեժիմի խախտման փաստերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի սպառնալիքներին, Հայաստանը պատասխանել է, որ պատրաստ է վճռական հակահարված տալու ռազմական ցանկացած ոտնձգության:Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:
Դեսպանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման և տարածաշրջանի մյուս հակամարտությունների մասին, նշել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում վկայակոչում է Կոսովոյի անկախության փաստը, իսկ Ադրբեջանը ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, հաշվի չառնելով միջազգային ասպարեզում կատարված որոշ իրադարձություններ, հայտնվել է մեկուսացման մեջ:
Անդրառնալով ՀՀ խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչման հարցին` Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին նշել է, որ ղարաբաղյան հարցը ընդհանուր առմամբ հայերի ինքնության մեջ մեծ և կարևոր դեր ունի, բացի այդ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին վերջերս նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ծավալված զարգացումները հիմնված են եղել Ղարաբաղի պատմական ինքնագիտակցության վրա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment