Wednesday, February 2, 2011

Քրդական հեռուստաալիքը դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

News.am. 2-2-2011- Roj TV հեռուստաալիքը, որը պատկանում է Քրդստանի բանվորական կուսակցությանը, հռչակվել է խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել 150 հասարակական գործիչներ, այդ թվում հարավաֆրիկացի հոգեւորական Դեսմոնդ Տուտուն, Դանիական վերականգնողական կենտրոնի հիմնադիր Ինգե Գենեֆկեն, Դանիական Հելսինկյան կոմիտեի անդամ Տուե Մագնուսենը, իրավապաշտպաններ, պատգամավորներ, հաղորդում է SalamNews-ը՝ վկայակոչելով Hürriyet-ը:
Հեռուստաալիքի կենտրոնակայանը գտնվում է Կոպենհագենում: Երբ ապացուցվեց Roj TV-ի եւ Քրդական բանվորական կուսակցության կապը, դանիական դատարանն այն փակելու որոշում կայացրեց:

No comments: