Wednesday, February 2, 2011

WikiLeaks. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

WikiLeaks-ը հրապարակել է Երեւանում ԱՄՆ դեսպանատան 2007 թ. գրություններից մեկը, որում ասվում է
«Լրագիր» 2-2-2011- Դեկտեմբերի 10-ին Երևանում ԱՄՆ Միջուկային մաքսանենգության խորհրդատվության պատվիրակությունը իր առաջին գնահատականներն է տվել միջուկային մաքսանենգության դեմ պայքարում Հայաստանի հնարավորությունների վերաբերյալ:
ԱՄՆ Միջուկային մաքսանենգության խորհրդատվության պատվիրակությունը Երևանում հանդիպում է ունեցել հայկական պատվիրակության հետ նախնական քննարկումներ անցկացնելու միջուկային մաքսանենգության հարցով: Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 19 հոգուց 11 գործակալություններից: Եվրահանձնաժողովի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունից նույնպես ներկայացուցիչներ են ներկա գտնվել:
Հայկական կողմը հիմնականում համաձայն է եղել գնահտականների հետ և ներկայացրել է մանրամասն գործադրվող ջանքերի ու լրացուցիչ անհրաժեշտությունների մանրամասները: Հայկական պատվիրակությունը փոխանցել է ԱՄՆ պատվիրակությանը Հայաստանի կառավարության վերջին հրամանագրի պատճենը, ոտեղ ընդգծված է կառավարության գործակալությունները դերը և պատասխանատվությունը չշահագործված աղբյուրների հայտնագործման դեպքում:

Հայկական պատվիրակությունը վստահեցրել է, որ բարձր ռադիոակտիվության բոլոր օբյեկտները, որոնք հայտնաբերվել են կամ արդիականացվել են ԱՄՆ օժանդակությմաբ և կամ էլ ներկայումս արդիականացման փուլում են:

Հայ պատվիրակները ընդգծել են ավելի սերտ համագործակցության ցանկությունը Վրաստանի իրենց գործընկերների հետ, ովքեր պատասխանատու են սահմանային անվտանգության և միջուկային մաքսանենգության հետաքննության համար: Պատվիրակությունը համաձայնել է, որ անհրաժեշտ է հստակեցնել սահմաններում ռադիացիոն ազդանշաններին արձագանքելու գործընթացը և մատնանշել են, որ համպատասխան գործընթացները խմբագրման փուլում են:

Պատվիրակությունը համաձայնվել է, որ անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել միջուկային մաքսանենգության դեպքերը, այդ թվում ռադիոակտիվ նյութի առքուվաճառքի փորձերը:

Հայկական կողմը համաձայնվել է նաև լրացուցիչ մանրամասներ տրամադրել միջուկային մաքսանենգության դեպքերի վերաբերյալ գրավոր ձևով: Կողմերը նշել են, որ Հայկական ատոմակայանի ֆիզիկական անվտանգությունը բավարար է: IAEA ներկայացուցիչը նշել է, որ ավարտին է հասցվում Հայաստանի հետ միջուկային անվտանգության աջակցության միացյալ նախագիծը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի տեղեկություններ տարածվեցին, թե Վրաստանում ձերբակալվել են հայեր, որոնց մոտ եղել են ռադիոակտիվ նյութեր:

No comments: