Wednesday, February 2, 2011

Ռուսաստանի ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Ղարաբաղի խնդիրը

News.am. 2-2-2011- Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հանդիպումը:
«Անհրաժեշտ համաձայնեցնել ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքները»,- հայտարարել է Լավրովը համատեղ ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
«Հարկավոր է հաշվի առնել հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, կողմերի դիրքորոշումները, թույլ չտալ բնակչության համար հումանիտար խնդիրներ առաջանան»,- ասել է նա եւ հավելել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները. «Մենք այսօր քննարկել ենք նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ ՌԴ-ն ակտիվ դեր է կատարում ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծել է Լավրովը:

No comments: