Wednesday, February 2, 2011

ՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ

«Լրագիր» 2-2-2011- Մեր ներկայիս դաշնակիցները մեզ չեն դաշնակցում, հրահանգում են հանդիմանում են, հարկահանում են, բայց չեն աջակցում, որովհետև մեզ աջակցելը այլևս տնտեսապես և քաղաքականապես անիմաստ է: Ինչու աջակցել մեկին, ում կարելի է ուղղակի մի թեթև ապտակել, լուծելով բոլոր խնդիրները: Ամենյան հավանականությամբ, մեր դաշնակիցները արդեն չեն վախենում նրանից, ինչ կոչվում է “ՆԱՏՕ-ի Արևելյան գործընկերություն”:
Հնարավոր բոլոր առարկությունները կանխելու համար փորձեմ մեջ բերել կոնկրետ ՆԱՏՕ-ի փաստաթղթերից.
«Արևելյան գործընկերությունը հիմնվել է կանխելու Ռուսատանի գերիշխող դիրքը նակին ՍՍՀՄ-ի մի շարք երկրների վրա»: Համառոտ լինելու համար նշեմ այդ շարքից 3 երկիր` Բելառուս, Մոլդովա, Հայաստան: Այս պաշտոնական տարբերակումը բերում է մի ընդհանուր եզրահանգման: Եթե բարձր քաղաքական շրջանակներում փորձում են տպավորություն ստեղծել, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին պետք չէ, դա դեռ չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն մեզ պետք չէ:

Իրականում «Արևելյան գործընկերության» ազդեցության դաշտը ներառում է այն հսկայական հատվածը, որը կապում է Եվրոպան և գոյություն ունեցող խոշոր նավթի աղբյուրները: ՆԱՏՕ-ի ալյանսը արդարացիորեն ձգձգում է Վրաստանի և Ուկրաինային պաշտոնական անդամակցությունը` քաջ հասկանալով, որ խնդիրը ոչ թե անդամակցությունն է, այլ լիակատար ազդեցությունը այդ 2 երկրների վրա:

Ի դեպ, Ուկրաինայի իշխանության փոփոխությունը վերահաստատեց, որ երկրի տնտեսական և քաղաքական վեկտորները կապ չունեն անձերի հետ: Եթե մարդն իր երկրի շահերը չի դավաճանում և չի անտեսում, ապա նրա անձնական, քաղաքական նախասիրությունները չեն փոխում քաղաքական տրամադրությունը:

Հիմա դառնանք Հայաստանին և նույն ճակատագիրը կիսող փոքրաթիվ երկրներին: Հայաստանը ընկել է (կամ նրան դրել են) այն վիճակի մեջ, որ արևմտյան ինտեգրումը թվում է գրեթե անհնար: Այդ փակուղին սպասարկող գործոնները հիմանականում երեքն են (ըստ կարևորության աստիճանի).

1. Այլ երկրի ռազմաբազանների առկայությունը
2. Ժողովորդավարության բացակայությունը
3. Սառեցված կոնֆլիկտը:

Բայց այդ գործոնները կրում են իրենց մեջ մի թակարդ (կամ էլ գուցե ելք): Սառեցված կոնֆլիկտի լուծումը հենց Հայաստանում կարող է դառնալ պատրվակ ՆԱՏՕ-ի ներկայությունը Հայաստանում ապահովելու համար թեկուզ և խաղաղարար ուժերի տեսքով (Հայ- Թուրքական խաղաքարտը դեռ չի աշխատում):

Այս փոքրիկ կռվանը իր հետևից անպայման տանելու է ժողովրդավարական ռեֆորմ, պրո-արևմտյան շարժում և որպես վերջնական նպատակ` օտար երկրի բազաների արտամղում: Այն մարդկանց համար, ովքեր այս սցենարը կհամարեն ոչ իրատեսական, փորձեմ մեջ բերել ՆԱՏՕ-ի վերլուծական կենտրոնի 2009 թ. արած վերլուծություններից մեկը. “Կարևոր են Բելառուսն ու Հայաստանը. խզելով կապերը Բելառուսի հետ կամ թեկուզ սառեցնելով դրանք, Ռուսաsտանը կկորցնի իր կարևոր բուֆերը ՆԱՏՕ-ի դեմ Եվրոպայում: Բելառուսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եվրոպական ուղղություն է: Հայաստանի անդամակցությունը տարբերակ է վերացնելու Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում”:

Դա ասվում էր 2009թ.-ին, երբ սիրո և հավատարմության երդումներ էին հնչում Ռուսաsտանի և Բելառուսի միջև: Այժմ իրադրությունը փոխվել է, իսկ մենք պետք է հասկանանք, որ չկան հավերժական քաղաքական արժեքներ, կան հավերժական քաղաքակրթական արժեքներ: Ո՞ր քաղաքակրթության մեջ ենք մենք:

ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

No comments: