
«Սկսած 1890-ականներից` բազմաթիվ միջազգային ապահովագրական ընկերություններ իրենց աշխատանքներն էին տանում Օսմանյան կայսրությունում: Նրանք վարձում էին հայերին` իբրև ապահովագրական գործակալներ: Այդ տարիներին կատարվեց ավելի քան 4000 գործարք»,-ասել է Կիրակոսն ու մանրամասնել, թե հատկապես որ դատավարական գործերն էին առավել աղմկոտ:
«Գերմանական SB ապահովագրական ընկերությունը, փորձելով վճարելուց խուսափել, քաղաքականացրեց դատավարությունը` ասելով, թե երկրի ֆեդերալ օրենքները հակասության մեջ են մտել նահանգայինի հետ, քանի որ ԱՄՆ պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք էլ պատասխանեցինք, որ այդտեղ հակասություն չկա, իսկ պետությունն էլ երբեք դեմ չի խոսել Ցեղասպանության ճանաչմանը: 1981-ին էլ նախագահ Ռեյգանն իր խոսքում արտասանեց «Ցեղասպանություն» բառը»,-պատմել է Կիրակոսն ու հավելել, որ առաջիկայում նոր գործեր են սպասվում, որտեղ անպայման հայկական համայնքը շահելու է:
No comments:
Post a Comment