Tert.am. 11-2-2011- ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն արդյունավետ ու դրական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցը։ Դրանով, ըստ քաղաքագետի, ևս մեկ անգամ հաստատվում է, որ բանակցությունները շարունակվում են Մինսկի խմբի ձևաչափով։
Բանախոսի կարծիքով՝ հակամարտող կողմերն այս պահին չեն նախապատրաստվում ռազմական գործողությունների, քանի որ բանակցելու թեմա դեռ կա։ Միաժամանակ Մարկարովը բացասական համարեց այն, որ այսօր սեղանին դրված չէ համաձայնեցված մի փաստաթուղթ, որը կբխեր և Հայաստանի, և Ադրբեջանի շահերից։
«Անհրաժեշտ է ինչ-որ հիմնարար փաստաթուղթ մշակել, որն, ըստ էության, մատչելի կլինի։ Այսինքն, դա պետք է այնպիսի փաստաթուղթ լինի, որտեղ պետք է գոնե նշված լինեն այն կետերը, որոնց շուրջ արդեն որոշակի նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասաց Մարկարովը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացքում Մարկարովը նաև բացասական միտումներ է տեսնում։ Նա առանձնացրեց բանակցային գործընթացի թափանցիկության բացակայությունը՝ ընդգծելով, որ Երևանում և Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները չեն պատասխանել լրագրողների հարցերին և բանակցային գործընթացը հանրությանը հասանելի չեն դարձրել։

No comments:
Post a Comment