News.am. 12-2-2011- 2011թվականը Հայաստանի համար նախընտրական կլինի, թեեւ ընտրությունները երկրում կայանալու են 2012-ին, եւ դա կհանգեցնի իշխանության եւ ընդդիմության միջեւ լարվածության, իսկ կոալիցիոն եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը կսկսեն պատրաստվել ընտրություններին: Նման եզրահանգման են եկել «Civilitas» հետազոտական հիմնադրամի փորձագետները:
«Դրա պատճառով կաճի առկա անորոշությունը, սակայն, մյուս կողմից, եթե միավորվեն մի քանի քաղաքական ուժեր եւ խիզախ քայլեր ձեռնարկեն ավելի ընդունելի եւ ողջամիտ միավորումների ստեղծման ուղղությամբ, կարող են հույս լինել ներկայիս ներկայացուցչական համակարհի համար»,- ասված է հետազոտության մեջ:
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հարցը, ըստ «Civilitas»-ի կանխատեսումների, կմնա առաջնահերթ խնդիր, որի շուրջ էլ պտտվելու են մյուս բոլոր տարածաշրջանային հարցերը, այդ թվում` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Թեեւ խորհրդարանական ընտրությունները երկրորդ պլան կմղեն հայ-թուրքական հարաբերությունները:

No comments:
Post a Comment