Tuesday, February 15, 2011

ՂԱՐԱԲԱՂ, ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆ

«Լրագիր» 15-2-2011- Իրանում ընդդիմության ակցիաները եւ Ադրբեջանում հակաիրանական դրսեւորումները շատ փորձագետներ դիտարկում են որպես Իրանում ռազմական գործողությունների հնարավոր նախաձեռնության նախապատրաստություն, ինչի համար պլացդարմ կարող է լինել Ադրբեջանի տարածքը: Ավելի վաղ առաջ էր քաշվում ենթադրությունն այն մասին, որ Իրանի սահմանին մոտենալու համար կարող էր օգտագործվել Ղարաբաղի տարածքը, որը Իրանի հետ ունի մոտ 100 կմ սահման:
Ըստ ամենայնի, այդ երկու սցենարները կարող են համարվել ակտուալ:
Մասնավորապես, ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա բավական հատկանշական գաղափար հրապարակվեց Eurasia.net-ի հրապարակումներից մեկում: Այնտեղ ասվում է, որ Ադրբեջանը չի դադարում հայտարարել Ղարաբաղը պատերազմով վերադարձնելու մտադրության մասին, միեւնույն ժամանակ, հնարավոր է նաեւ “կանխարգելիչ պատերազմ” հայկական կողմից:
Անսպասելիորեն, միջգերատեսչական խորհրդակցությունների համար Հայաստան է ժամանում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, իսկ Սահմանադրական դատարանը հաստատում է Հայաստանում ռուսական ռազմակայանի լիազորությունների ընդլայնումը:

Ռուսաստանի գործոնը Ղարաբաղում, եւ Հայաստանում էլ ռուսական ռազմակայանի առկայությունը, հավանաբար, հանդիսանում են Ղարաբաղը պլացդարմի վերածելու հարցում զսպող գործոն: Դրա համար էլ դիտարկվում է մյուս տարբերակը` Ադրբեջանը, որի տարածքային պահանջներն Իրանին սկսել են հաճախ հնչել: Բացի այդ, Ադրբեջանում չկան ռուսական զորքեր:

No comments: