Tuesday, February 15, 2011

Ադրբեջանը հայտնվել է հեղափոխությունների քարտեզում

Panorama.am. 14-2-2011- Նորվեգիայում գործող «Օսլոյի խաղաղության և մարդու իրավունքների» կենտրոնի տնօրեն, այդ երկրի նախկին վարչապետ և արտգործնախարար Կժել Մագնե Բոնդևիկը հայտարարել է, որ արաբական երկրներում սկսված հեղափոխությունները շարունակություն կունենան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ազադլիգ» պարբերականը, Բոնդևիկը հայտնել է նորվեգական «Dagbladet» թերթին տված հարցազրույցում:
Բոնդևիկի` ներվեգական թերթին ներկայացրած քարտեզում հայտնվել է նաև Ադրբեջանը, որտեղ ևս հեղափոխություն է սպասվում: «Նման գործընթաց տեղի է ունենում ամբողջ երկրագնդում: Սակայն Եգիպտոսի իրադարձություններն արագացնող գլխավոր պատճառը Հուսնի Մուբարաքի` որդուն իր պաշտոնում նշանակելու ցանկությունն է եղել, ինչն էլ ափից հանել է աղքատության, գործազրկության մեջ խրված, ժողովրդավարության բացակայությունից հոգնած ժողովրդին»,- ասել է նա:
Բոնդևիկը հավելել է, որ հեղափոխության վտանգի տակ են Յեմենը, Ադրբեջանը, Հորդանանը և Սաուդյան Արաբիան:

No comments: