Tuesday, February 15, 2011

Սահակաշվիլի. Մենք աջակցում ենք Միացյալ Կովկասի գաղափարին

Diplomat.am.14-2-2011- Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննարկել են անվտանգության և էկոնոմիկայի ոլորտում տարածաշրջանային մասշտաբով համագործակցության հարցերը: Այդ մասին հաղորդել են Վրաստանի նախագահի վարչությունում:
Սահակաշվիլին և Դավութօղլուն քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերը ամբողջ անդրկովկասյան տարածաշրջանի մակարդակով, որոնք ընդգրկում էին ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության հարցեր:
«Միացյալ Կովկասը` իմ վաղեմի երազանքն է: Տարածաշրջանի երկրների առաջնորդները` մասնավորապես Ադրբեջանիր և Հայաստանի առաջնորդները, համաձայն են ինձ հետ», - ընդգծել է Սահակաշվիլին:

Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ անկասկած տվյալ գաղափարի իրականացման ճանապարհին կլինեն շատ դժվարություններ, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտնի հակամարտությանը:

«Սակայն կան նաև դրական պահեր, որոնք միավորում են տարածաշրջանի երկրներին: Դա Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանը հատելու հեշտացված ռեժիմն է, որը գործում է «մեկ կանգառ» ռեժիմով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդները նույնիսկ ստիպված չեն լինի լքել իրենց տեղերը: Այդպիսի օրինակը կարող է դառնալ «ընդօրինակման օրինակ» տարածաշրջանի մնացած երկրների համար», - նշել է Վրաստանի նախագահը:

No comments: