Tuesday, February 15, 2011

Հ. Սահակյան. Ադրբեջանում այդպես էլ չընկալեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության բուն նպատակը

Panorama.am. 14-2-2011- «Նախ սկսենք նրանից, որ Հայաստանին որևէ բան ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել, այլ բան է, որ Ադրբեջանում այդպես էլ չընկալեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության բուն նպատակը»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկի՝ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի ղեկավար Նովրուզ Մամեդովը մասնավորապես նշել էր, թե միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նպատակը մեկն է՝ պարտադրել Հայաստանին՝ ընդունելու բանակցային սեղանին դրված առաջարկները:
Նրա խոսքերով, միշտ էլ նկատելի է, որ բանակցային գործընթացի տարբեր ժամանակաշրջաններում Ադրբեջանին հենց նման գործելաոճը է որդեգրել:
«Ժամանակ առ ժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է շեղվել բուն բանակցային գործընթացից ու ապակառուցողական հայտարարություններ հնչեցնում: Չեմ կարծում, որ Ադրբեջանում չեն հասկանում իրենց քայլերի վտանգավորությունը, սակայն փաստերը ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն հենց նման քաղաքականությամբ է առաջնորդվում»,- ասաց պատգամավորը:
Նրա համոզմամբ՝ իսկապես լուրջ խնդիր է, որ Ալիևի քաղաքականությունը կրող հիմնասյուներից մեկը՝ Մամեդովը նման անլուրջ հայտարարություններ է անում, նա ավելի ճիշտ կաներ խնդիրն ավելի լուրջ ուսումնասիրել:
«Միջնորդները ներկայացրել են առաջարկները, որոնք իրենցից ներկայացնում են 3 սկզբունք և 6 տարրեր, և դրանք մեկ ամբողջություն են կազմում, սակայն Ադրբեջանը վերցնելով դրանիցի մեկը, հրապարակայնորեն հայտարարում է այդ սկզբունքներից կամ տարրից մեկին իր համաձայնությունը: Դրանով փորձում է ցույց տալ, թե իբր կառուցողական դիրքերից է հանդես գալիս: Սակայն Միջնորդ երկրների ղեկավարներն իրենց հայտարարություններով բազմինս ցույց են տվել, որ հասկանում են նման հայտարարությունների էությունը և կոչ են արել զերծ մնալ սկզբունքներից մեկի առանձնացման կամ մյուսներից գերակա սահմանելուն»,- պարզաբեց Հ. Սահակյանը:

No comments: