Saturday, February 5, 2011

Ուիլյամ Քոհեն. Կովկասի անվտանգությունը համաշխարհային անվտանգության մի մասն է

Panorama.am. 5-2-2011- Հարավային Կովկասի անվտանգությունը շաղկապված է Եվրոպայի անվտանգության հետ: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոհենը:
Ուիլյամ Քոհենի խոսքով, այսօր Հարավային Կովկասը եվրաանտվանգության կարևոր բաղկացուցիչներից է և իր դերն ունի գլոբալ համայնքում:
«Այսօր ոչինչ կղզիացած չի: Եվ դա ես անվանում եմ թիթեռնիկի էֆեկտ. երբ թիթեռը թևերը պարզում է Ադրբեջանում, փոթորիկ է առաջացնում Նոր Անգլիայում: Մենք հասկանում ենք, որ աշխարհը փոքրացել է, գիտությունն ամեն ինչ փոքրացրել է, խտացրել ու արագացրել: Այդ առումով, Հարավային Կովկասի անվտանգությունը շաղկապված է եվրոպական անվտանգության հետ»,- նշեց Ու.Քոհենը:

No comments: