Saturday, February 5, 2011

Վրաստանը հետաքրքրված է իր տարածքում ամերիկյան ՀՀՊ ռադարի տեղադրմամբ

Diplomat.am. 5-2-2011- Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեի խոսքերով, ամերիկացի հանրապետական սենատորների գաղափարը` հանրապետության տարածքում ՀՀՊ համակարգերի ռադարների հետ կապված, շատ հետաքրքրական է:
«ԱՄՆ-ն Վրաստանի ռազմավարական գործընկերն է հանդիսանում, և եթե այդ հարցը պաշտոնապես օրակարգում դրվի, ապա վրացական կողմը կդիտարկի այն ամենայն լրջությամբ», - նշել է նա:
Դրա հետ մեկտեղ փոխվարչապետն ընդգծել է, որ Թբիլիսին ողջունում է յուրաքանչյուր գաղափար, որը նպաստում է Կովկասի խաղաղությանն ու կայունությանը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Սենատում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ցանկանում են պայմանավորվել Վրաստանում ռադարի տեղադրման մասին: Այդպիսի առաջարկություն են արել չորս հանրապետական սենատորները` Ջոն Քայլը, Ջեյմս Ռիշը, Մարկ Քիրկը և Ջեյմս Ինխոֆոմը: Այդ գաղափարով նրանք դիմել են երկրի նախագահ Բարակ Օբամային:

No comments: