Saturday, February 5, 2011

Իրանը հարևանների հետ անվտանգության վերաբերյալ համաձայնագիր կստորագրի

Diplomat.am. 5-2-2011- Իրանը բոլոր հարևան երկրների հետ անվտանգության ապահովման վերաբերյալ համաձայնագիր կստորագրի, - ասել է Իրանի արտգործնախարար Մուսթաֆա Մուհամմեդ Նաջարը:
«Այսօրվա դրությամբ մենք արդեն այդպիսի համաձայնագրեր ենք ստորագրել Ադրբեջանի և Օմանի հետ, - ասել է Նաջարը: - Մոտ ապագայում այդ պայմանագրի ստորագրումը կդառնա Թուրքմենստան իմ այցի հիմնական նպատակը»:
Նման համաձայնագրերի կնքումը տարածաշրջանի երկրներում կծառայի կայունության ապահովմանը և բարեկեցության աճին:
Նաջարի խոսքերով, Իրանը շահագրգռված է բոլոր երկրների հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ, և հատկապես այն երկրների հետ, որոնք մոտակայքում են տեղակայված:
2010 թ.մայիսին իրանական պատվիրակության` Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ռամիլ Ուսուբովը և Մուսթաֆա Մուհամմեդ Նաջարը` անվտանգության ապահովման, հանցավորության, ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարի ոլորտներում համատեղ արձանագրություններ են ստորագրել:

No comments: