Wednesday, February 16, 2011

Ռուսաստանը չի պաշտպանի Իրանի դեմ նոր պատժամիջոցները. Լավրով

Tert.am. 15-2-2011- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը չի պաշտպանելու Իրանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցները։
«Հետագա պատժամիջոցները կնշանակեն Իրանի տնտեսության խեղդում և բնակչության համար սոցիալական խնդիրների ստեղծում,– հայտարարել է Լավրովը՝ ավելացնելով,– Մենք դրանք պաշտպանել չենք կարող, ես անկեղծ եմ ասում»,– նշել է նա։
Լավրովը նաև նշել է, թե Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները վնասում են «3+3» խմբի և ՄԱԿ–ի ԱԽ շրջանակներում համատեղ աշխատանքը։
Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե անհրաժեշտ է ուժեղացնել Իրանի նկատմամբ խաղաղ ճնշումը։ «Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք պետք է խստացնենք Իրանի նկատմամբ խաղաղ ճնշումը, որպեսզի նրանք( վեցնյակը–խմբ.) կարողանան առաջ շարժել այդ բանակցությունները»,– նշել է Հեյգը։

Հիշեցնենք, որ « 3+ 3» բանակցային խմբում (անվանվում է նաև «վեցնյակ») ընդգրկված են՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ–ն,Չինաստանը և Գերմանիան։

No comments: