Wednesday, February 16, 2011

Օբաման առաջարկում է անփոփոխ թողնել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալները

HayNews.am. 16-2-2011- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման փետրվարի 14-ին ներկայացրել է 2012 թվականի բյուջեի իր առաջարկները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Արտաքին օգնության շրջանակներում 2012 թվականին ԱՄՆ-ի նախագահն առաջարկում է Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլարի օգնություն` դա նույն գումարն է, ինչ հատկացվել է 2011 թվականին։
Ադրբեջանին հատկացվող օգնության ծավալները առաջարկվում է կրճատել` ավելի քան 22 միլիոն դոլարից մինչեւ 16.6 միլիոն դոլար։
Ռազմական օգնության եւ ռազմական կրթական ծրագրերի համար առաջարկվել է Հայաստանին հատկացնել 3 միլիոն 450 հազար դոլար. դա 450 հազար դոլարով պակաս է այն գումարից, որն այս նույն բնագավառում առաջարկվում է հատկացնել Ադրբեջանին:
Վերջին նախաձեռնույթունը խոր մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի հայկական համայնքի շրջանակներում, քանի որ այդ կերպ Օբաման անտեսում է պաշտոնական Բաքվի ռազմաշունչ և սպառնալիքներով լի պարբերաբար կրկնվող հայտարարությունները:

No comments: