Tuesday, February 15, 2011

Քրքորյանը փակում է «Լինսին» և նվիրում գումարներն այլ կազմակերպության

HayNews.am. 15-2-2011- Հայկական ծագումով ամերիկացի միլիարդատեր, Հայաստանի Ազգային Հերոս Քըրք Քրքորյանը պատրաստվում է փակել 1989 թ-ին իր միջոցներով ստեղծված «Լինսի» հիմնադրամն ու նվիրել բոլոր ակտիվները` շուրջ 200 մլն դոլար, UCLA բարեգործական կազմակերպությանը: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Հայտարարությունն արել է UCLA-ի պատասխանատու Գենա Բլոկը` Լոս Անջելեսի մամուլի սրահներից մեկում: Այդ գումարներով Քրքորյանն ու UCLA-ն ստեղծում են նոր հիմնադրամ, որը կոչվելու է «Dream»` «Երազ»: Այն զբաղվելու է բարեգործական առաքելությամբ ինչպես Լոս Անջելեսում, այնպես էլ Միացյալ Նահանգներում:
Քրքորյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությանը կմիանան բազմաթիվ այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Հիշեցնենք, որ «Լինսին» հսկայական գործունեություն է ունեցել նաև Հայաստանում` կառուցելով բազմաթիվ դպրոցներ, վերանորոգելով մշակույթի օջախներ և այլն:

No comments: