
Նշենք, որ «Սալամնյուս օրգ» էլեկտրոնային պարբերականը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին գրել է, թե Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսին ֆինանսական օգնության ձեռք կարող է մեկնել Ադրբեջանը և մեջբերել է իր դիվանագիտական աղբյուրի հայտարարությունը. «Մենք բացի Թուրքիայից ու Ադրբեջանից ոչ ոք չունենք, և եթե մի եղբայրը որոշել է մերժել օգնություն տրամադրելու խնդրանքը, ապա մենք ստիպված կլինենք դիմել մյուս եղբորը` Ադրբեջանին: Ադրբեջանը միշտ մեզ օգնության առաջարկ է արել, և մենք էլ մեր հերթին մեր ադրբեջանցի եղբայրներին կառաջարկենք ներդրումային լավ ծրագրեր կղզու վրա, և կարծում եմ, նրանց կհետաքրքրի: Չնայած դեռ Բաքվին նման առաջարկություն չենք արել, բայց անհրաժեշտության դեպքում մենք կգնանք այդ քայլին»:
Թուրքագետի համոզմամբ, նշվածն ավելի շատ Թուրքիայի նախընտրական զարգացումներ են:
«Սրանք ավելի շատ նախընտրական զարգացումներ են, որով ազգայնականները փորձում են թուրքերին ցույց տալ, թե էրդողանի վարչակարգը Կիպրոսին, որը շատ զգայուն հարց է, վատ է նայում, նույնիսկ այն աստիճանի, որ խեղճ կիպրացիները արդեն ուրիշ պետություններին են դիմում օգնության համար: Սա զուտ ազգայնականների կազմակերպած հակաէրդողանական ներկայացում է»,- նշեց Շաքարյանը:
No comments:
Post a Comment