
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը իրանական կողմի հետ քննարկել է երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության խնդիրներն ու ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:
Աբդուլլահ Գյուլն իրանցի իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել թուրք-իրանական սահմանին իրանցի զինվորականների կողմից սպանված Թուրքիայի քաղաքացիների խնդրի վրա, որոնց իրանական կողմը սահմանախախտ եւ մաքսանենգ է ներկայացրել։ Գյուլը նշել է, որ անօրինական գործունեությամբ զբաղվողներին հետեւելն անհրաժեշտություն է, սակայն դա պետք է անել առանց մարդկանց սպանելու:
No comments:
Post a Comment