Saturday, February 19, 2011

«Հարավային Ազերբայջանի ազատագրության ազգային ճակատ» -ի հակաիրանական գործունեությունը

Panorama.am. 18.2.2011- Հակաիրանական գործունեությամբ զբաղվող «Հարավային Ազերբայջանի ազատագրության ճակատ» կազմակերպությունը փետրվարի 21-ի` թյուրքերենի օրվա հետ կապված հակաիրանական բովանդակությամբ հայտարարություն է տարածել:
Այդ մասին տեղեկանում ենք պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքից:
Պանթյուրքիստներն իրենց հայտարարության մեջ պահանջում են, որպեսզի թյուրքերենը դառնա պետական լեզու, այդ լեզվով դասավանդվեն բոլոր դպրոցները, ամբողջ երկրի տարածքով հեռուստատեսությունը և ռադիոն թողարկվեն թյուրքերեն լեզվով:
Նույն կայքի փոխանցմամբ` Իրանի անվտանգության ուժերը նախապատրաստվում են կանխելու հյուսիսային նահագներում պանթյուրքիստների կողմից կազմակերպվող հնարավոր սադրանքները:

Նշենք, որ, ըստ իրանական կայքերի` պանթյուրքիստները, արտաքին ուժերից աջակցություն ստանալով, փորձում են տարատեսակ միջոցներով Իրանի հյուսիսային նահանգներում ապակայունացնել իրավիճակը:

Մասնավորապես, «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` հատկապես ազգային անվտանգության նախարարության բացահայտ աջակցությամբ Ադրբեջանում ազատորեն իրենց հակաիրանական գործունեությունն են ծավալում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, որի ահաբեկչության զոհ են դարձել բազմաթիվ իրանցի պաշտոնյաներ, ինպես նաև Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը, որի գործունեությունն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ, «Փեժակ» և «Իրանի Քորդեսթանի դեմոկրատական կուսակցություն» կազմակերպությունները:

No comments: