Monday, February 28, 2011

Իրաքցի հաքերը կոտրել է Արարատյան թեմի կայքը

Իրաքցի հաքերը կոտրել է Արարատյան Հայրապետական թեմի կայքն (http://araratian-tem.am/) ու վիրուս տեղադրել այնտեղ (HTML/Infected.WebPage.Gen HTML script virus): Կայք մուտք գործելիս որոշ հակավիրուսային ծրագրեր արգելափակում են այն՝ զգուշացնելով վտանգավոր բովանդակության մասին:
Հաքերը կայքում թողել է իր էլ-փոստի հասցեն ու տեղադրել գրություն, որտեղ ասվում է ՝ «Չփորձել խաղալ ինձ հետ, իրաքցի հաքերները լավագույնն են, կոչնչացնենք մեր ճանապարհին կանգնող ամեն ինչ»:

No comments: