Monday, February 28, 2011

Թուրքիայում շարունակում են բողոքել Դինքի սպանության մասին պատմող գրքի դեմ

Թուրքիայում շարունակում են պահանջել վաճառքից հանել Bugun օրաթերթի Անկարայի ներկայացուցիչ Արսլան Յավուզի հեղինակած «Մի հայ կա. Հրանտ Դինք գործողության գաղտնագրերը» գիրքը, որում մի շարք մանրամասներ և անուններ են նշվում` կապված «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ: Գիրքը վաճառքի էր հանվել հունվարի սկզբներին:
Տրապիզոնի դատախազություն է դիմել Ահմեթ Քյուլեքչին, ով նշում է, որ գրքում «անհիմն շոշափվել է իր անունը»: Վերջինս պահանջել է գործ հարուցել Յավուզի նկատմամբ` «կեղծ մեղադրանքներ և զրպարտություն անելու» համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարան էր դիմել Ինոնյուի անվան համալսարանի դասախոս Ռուհի Աբաթը, ով նույնպես պահանջում էր վաճառքից հանել «Մի հայ կա. Հրանտ Դինք գործողության գաղտնագրերը» գիրքը:

No comments: