Tuesday, February 15, 2011

Թուրքիայում մեկնարկել են նախընտրական զարգացումները

Panorama.am. 15-2-2011- Թուրքիայում իրավապահ մարմիններին ինքնակամ հանձնվել է Դաշտային բանակի նախկին բարձրաստիճան զինվորական Չետին Դոգանը, ով ըստ հետաքննության, գլխավորել է 2003-ին Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու փորձ կատարած դավադիրների խումբը:
Այս մասին հաղորդում է «Դեյ ազ» էլեկտրոնային պարբերականը:
Նշենք, որ Թուրքիայում հեղաշրջման բազմաթիվ դեպքեր են եղել` սկսած 1960 թվականից, մինչև նախորդ տարի: Ու բոլոր հեղաշրջման փորձերը կապված են եղել նախընտրական և հետընտրական իրադարձությունների հետ, մասնավորապես աշխարհիկ կարգերի փլուզման վտանգի և իսլամիզմի տարածման հետ:

No comments: