Tuesday, February 15, 2011

Հունաստանը պարզեցնելու է Թուրքիայի հետ վիզային համակարգը

HayNews.am. 15-2-2011- Հունաստանը որոշել է մի շարք երկրների հետ պարզեցնել վիզային ռեժիմը՝ նոր զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Այսուհետ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Չինաստանի քաղաքացիները կկարողանան ավելի հեշտ մուտք գործել Հունաստան, որի տնտեսությունը փորձում է «ապաքինվել» ծանրագույն հարվածներից:
Հունաստանում արդեն կազմել են հանձնաժողով, որն էլ պարզեցնելու և դյուրացնելու է ներկայիս օրենքները:

No comments: