Wednesday, February 2, 2011

Ադրբեջանցիներին կոչ են արել չայցելել Իրան

Diplomat.am. 2-2-2011- Ադրբեջանի խորհրդարանի առաջին գումարային նիստում պատգամավորները հանդես են եկել Իրանի հասցեին սուր քննադատությամբ։
Պատգամավորներից Գուլիևը հայտարարել է, որ Իրանը կոպտորեն միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, ինչը ակնահայտորեն երևաց հիջաբի հարցում։
«Ես կարծում էի, որ դա ժամանակավոր երևույթ է և ժամանակի ընթացքում կանցնի։ Սակայն, Թեհրանի վերջին քայլերը ցույց են տալիս, որ նրանք արդեն բացահայտորեն հակաադրբեջանական գործունեություն են ծավալում։ Վերջերս Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ նրանք Իրանը Հայաստանի հետ կապող նավթամուղ են կառուցելու, և դրանով էլ Հայաստանում նավթի խնդիրը կլուծվի։ Իրանի նավթի նախարարը հատուկ նշել է, որ այն կանցնի Թաբրիզի միջով։ Իրանը քայլեր է ձեռնարկում առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը։ Կարծում եմ, մենք պետք է կոնկրետ հակաքայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»,- ասել է Ա. Գուլիևը։

Իսկ նրա գործընկեր Զահիդ Օրունջը, իր հերթին, Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրան։ Նա հիշեցրել է, որ Իրանն Ադրբեջանի հետ առանց մուտքային արտոնագրի ռեժիմ է սահմանել։

«Սակայն, համարում եմ, որ նրանք դա օգտագործում են շահադիտական նպատակներով։ Ներկայումս Իրանն իրենից վտանգ է ներկայացնում, ինչը, առաջին հերթին վերաբերվում է թմրադեղերի ներմուծմանը։ Այդ վտանգն ուղղված է երիտասար սերնդի դեմ»,- ընդգծել է նա։

No comments: