News.am. 17-2-2011- Թուրքիայի Իզմիրի նահանգապետարանը հետաձգել է Շիրինջե գյուղի 22 շինությունները քանդելու մասին որոշման իրականացումը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ փետրվարի 17-ի առավոտյան։
Թուրքական Star-ը տեղեկացնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ իրենց աջակցություն են հայտնել ստամբուլահայ հայտնի գրող, լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանին, ով հայտարարել էր, թե առանց իրեն սպանելու թույլ չի տա քանդել տարիների ընթացքում ստեղծած իր շինությունները։
Սեւան Նիշանյանը հաստատել է, որ իրեն եւս հասել է այն տեղեկությունը, որ շինությունների քանդումը հետաձգվել է, սակայն չեղյալ չի հայտարարվել, եւ քանդման վտանգը դեռ պահպանվում է։
Նշենք, որ Իզմիրի նահանգապետարանի խորհրդի անդամները, որոնց հիմնական մասը ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հակահայ թեւի ներկայացուցիչներ են, որոշում են կայացրել քանդել Թուրքիայի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկը հանդիսացող Շիրինջե գյուղի «Նիշանյանի տներ» շինությունը, որը բաղկացած է 16 տներից, որոնք կառուցված են գյուղական կոլորիտով եւ յուրօրինակ լուծումներով։ «Նիշանյանի տները» հանդիսանում են զոբսաշրջիկների հետաքրքությունների վայր եւ օգտագործվում են որպես իջեւանատուն-հյուրանոց։
«Այս գործողությունն ուղղված չէ անօրինական շինությունների քանդմանը։ Այն նպատակ ունի հասկացնել Նիշանյանին, որ նա իր տեղն իմանա։ Այն նպատակ ունի քանդել Նիշանյանի տները։ Բյուրոկրատական ուժը դուրս է եկել իր ափերից։ Իմ տների քանդումը ծածկելու համար ձեւական որոշում է կայացվել՝ քանդել նաեւ գյուղացիների կողմից իրենց տներին կից կառուցված հավելյալ շինությունները»,- ասել էր պոլսահայ գրողը։
Սեւան Նիշանյանը պնդել է, թե ինչ էլ լինի, առանց իրեն խփելու, ոչինչ չեն կարող անել։ «Եթե արյուն են ուզում, արյուն կհոսի։ Բյուրոկրատիան կարող է այս անգամ հաղթել, բայց ճակատամարտը երբեք չի հաղթի, քանի որ ժողովրդի դեմ են պայքարում»,-նշել էր Նիշանյանը։

No comments:
Post a Comment